«Երեք վիրավոր ունենք Այրվածքաբանության կենտրոնում. երկուսը գտնվում են վերակենդանցման բաժանմունքում, մեկի վնասվածքներն ավելի թեթև են: Այրվածքներ ստացած այլ զինվորականներ չկան»,- Կառավարության նիստի ժամանակ զեկուցելով զորամասում հրդեհից տուժածների առողջական վիճակը, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: