Search
Close this search box.

Քյարամյանն ասաց, թե որն է հրդեհի բռնկման նախնական վարկածը

Գեղարքունիքում N զորամասի հրդեհի վերաբերյալ կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը բռնկվել է ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով, դա նախնական վարկածն է, որն այս պահի դրությամբ բավականին հիմանվորվել է։

Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Նա հայտնեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ 532–րդ հոդվածի 4–րդ մասի՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ, դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ հայկական բանակն ունի 15 զոհ։

Please enter a valid URL