Search
Close this search box.

ՊՆ-ում ազատումներ կլինեն. իրավապահ համակարգը շտապում է Գեղարքունիքի մարզ

Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այս գիշերհրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Հրդեհի հետևանքով կա 15 զոհ, երեք վիրավոր։ Armlur.am-ի տեղեկություններով, այս պահին իրավապահ համակարգը շտապում է Գեղարքունիքի մարզ։ Նախնական տեղեկություններով, վաշտի կացարանում հրդեհը վառարանից է առաջացել։

Այս իրավիճակի պատճառով ՀՀ Պաշտպանության նախարարությունում խառնաշփոթ է, բուռն քննարկումներ եւ առաջիկայում պաշտոնից ազատումներ կլինեն։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են:

Armlur.am

Please enter a valid URL