Search
Close this search box.

Փրկարարները մինչև հիմա աշխատում են․ Վարդենիսի քաղաքապետը զորամասերից մեկի կացարանում բռնկված հերդեհի մասին. Newday

«Ես դեպքի վայրում եմ, այստեղ իրավիճակը ողբերգական է, մինչև հիմա փրկարարները աշխատում են»։ Այս մասին NewDay.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ այս պահին այլ տեղեկատվություն փոխանցել չի կարող։
Անդրադառնալով մեր հարցին՝ արդյոք հակառակորդը կարող է որևէ կապ ունենալ հրդեհի բռնկման հետ, Ահարոն Խաչատրյանն ասաց․ «Ոչ, բացարաձակ, զանգեք ավելի ուշ»։

Հիշեցնենք, որ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Please enter a valid URL