Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դրական քայլ է համարում։ Այս մասին նախարար Միրզոյանը հայտնեց այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Ես սա գնահատում եմ որպես դրական քայլ ու բնական առաջընթաց մեր երկխոսության գործընթացում։ Բայց կան նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնց շուրջ խոսակցությյւնն առայժմ ընթանւմ է, ու մենք լիահույս ենք, որ առաջիկայում նաև մյուս պայմանավորվածությունները իրականություն կդառնան»,– ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը շեշտեց, որ տևական ժամանակ է, ինչ երկու երկրների ներկայացուցիչները չեն հանդիպել, փոխարենը, նրա խոսքով, հանդիպումները տեղափոխվել են փորձագիտական մակարդակ։
Ինչ վերաբերում է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր շփումներին, Միրզոյանը հայտնեց, որ, ինչպես նախորդ տարի, այնպես էլ՝ այս, հրավեր է ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ու հավանաբար կընդունի հրավերը։