Search
Close this search box.

Խաղաղության օրակարգը նիրվանա չէ, այնտեղ էլ սպառնալիքներ կան. Փաշինյան

Ոչ խաղաղության օրակարգը Հայաստանին սպառնալիքներ է բերում, բայց խաղաղության օրակարգն էլ այնպես չէ, որ նիրվանա է, այնտեղ էլ կան սպառնալիքներ։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբեմն ծայրահեղությունից ծայրահեղություն ենք ընկնում` օրակարգերն ու ճշմարտություններն իրար հակադրելով։ Ի հեճուկս Հայաստանում տարածված ընկալումների, ճշմարտությունը մեկ հատ չէ, պարզապես պետք է ընտրենք այն ճշմարտությունը, որն ուզում ենք, որ մերը լինի»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` խաղաղության օրակարգն իրականում փաստաթուղթ չէ` մտածողություն ու հարցերի որոշակի դիտանկյուն է։ Բայց այնպես չէ, որ այդ մտածողությունը մենք որդեգրել ենք։
Փաշինյանը նշեց, թե խաղաղության հասնելու ճանապարհին նաև պայքար է պետք, ինչն առաջին հերթին մեր մեջ է գնում։

Please enter a valid URL