Search
Close this search box.

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Ալավերդիից տեղափոխված 7 օրական երեխան մահացել է

Երեւանում, հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 18։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Էդիկ Ս․-ն ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ իր 7 օրական երեխան մահացել է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Էդիկ Ս․-ի երեխան՝ նորածին Ադամ Ս․-ն, հունվարի 10-ին Ալավերդու հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում՝ շնչառական խնդիրներով, տեղափոխվել է Երևան, «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 17-ի առավոտյան, մահացել է։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ երեխայի մոտ առողջական լուրջ խնդիրներն առաջացել են «Ալավերդի» բժշկական կենտրոնում։

Please enter a valid URL