Հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Մի քանի օր լուռ հետևելուց հետո փորձեմ բացատրել թե իրականում ինչ է կատարվում Արցախում և ինչու են սորոսականները և այլ նմանատիպ խմբավորումներ նույն բառամթերքով պայքարում հանուն Արայիկ Հարությունյանի Արցախում իշխանության: Կողքից տպավորություն է, որ հաչացող շներին մեկ կենտրոնից հրահանգով պայքարի են հանել ֆեյսբուքյան անդաստաններում:
Այս գրառումս ուղղում եմ բարեխիղճ մոլորության մեջ գտնվող մարդկանց ում փորձում են համոզել, որ Արցախում աթոռակռիվ է և այլ նմանատիպ հիմարություններ:
Սիրելի ժողովուրդ, հատկապես արցախցիներ, Արցախում վերջին օրերին բախվել են ադրբեջանցիների հետ լեզու գտածներն ու Արցախը բացառապես ադրբեջանից դուրս պատկերացնողները:
Ինչից սկսվեց.
Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ադրբեջանցի պաշտոնյաների հետ, ովքեր հրամայական տոնով 5 պայման են առաջադրել:
Սիրելի Արցախցիներ, եթե Արայիկը մաքուր է, ուրեմն թող հրապարակի թե այդ ինչ 5 պահանջներ են իր առաջ դրել ադրբեջանցիները, որոնց ինքը գլուխը կախ համաձայնվել է: Հանդիպումը եղել է փակ ֆորմատով: Հանդիպման մի մասին ներկա է եղել ռուսական խաղապահ կողմը, իսկ ավելի ուշ ադրբեջանցիների պահանջով Արայիկի հետ ադրբեջանցիները առանձնացել են: Արայիկը ադրբեջանցիների հետ ունի իր սեփական պայմանավորվածությունները, չի բացառվում նաև խոստումները ադրբեջանցիներին: Բերձորի հումանտար աղետը գեներացվել է արցախցուն ծնկի բերելու նպատակով: Մենք միայն իշխանափոխությունից հետո հստակ կիմանանք թե որքան էր Արայիկ Հարությունյանի ներգրավվածությունը պատերազմին և հումանիտար աղետը գեներացնելուն:
Ռուբեն Վարդանյանին անձամբ չեմ ճանաչում և երբ ինձ մոտ փորձում են նրա կենսագրության ինչ որ դրվագ մեջբերելով նրան սևացնել, ես ասում եմ օկ: Եկեք առանց քննարկելու համաձայնվեմ ձեզ հետ, բայց այսօր Ռուբեն Վարդանյանը Արցախի կառավարության վերին օղակներում միակն է ով հանդես է գալիս «Արցախը երբեք չի լինի ադրբեջանի կազմում» թեզով: Ես իր փոխարեն ուրիշ կերպ կանեի, ես իր փոխարեն այդքան անիմաստ լայվեր չէի մտնի, բայց կրկնում եմ ժողովուրդ՝ Ռուբենը միակն է ով էս պահին ադրբեջանցիների հետ զավյազկա չունի: Եթե դուք Արցախի կառավարությունում որևէ այլ մարդ գիտեք ով գոնե առ այս պահը հակադրվում է ադրբեջանին, խնդրում եմ ասեք, սատարենք ձեր ասած մարդուն:
Դե իսկ այս թեմայով պատվերով հաչացողներին բան չեմ ասում երկու պատճառով՝ Առաջին. նրանք պատվերով կարող են հաչալ ցանկացածի դեմ, դա իրենց գորՁն ա, իսկ երկրորդ պատճառը այն է, որ պատվերով հաչացողների ժամանակը ըստ իս ավարտվել է, նրանք այլևս ազդեցություն չունեն հանրային կյանքում:
Կարող՞ ա մոռացել եք որ սորոսականներին մեր երկրի ներսում ակտիվացնում են ադրբեջանից և թուրքիայից:
Հ. Գ. եթե անհրաժեշտություն առաջանա ավելի բաց կխոսեմ այս ամենի մասին: Ինձ գիտեք…