Հայաստանի Հանրապետության տարածքում առաջիկա օրերին` հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» և հավելում, որ քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 17-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը եղել է 2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի +7…+9 աստիճան տաքություն։