Search
Close this search box.

«Թուրքը միլիոններ է ծախսում 102-րդ բազան ՀՀ-ից հանելու համար, մեր որոշ դեբիլներ նպաստում են դրան». Վովա Վարդանով

Թուրքը միլիոններ ա ծախսում 102-րդ բազան ՀՀ-ից հանելու համար, մեր որոշ դեբիլներ նպաստում են դրան: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՈՄԱ լեռնահրաձգային գումարտակի հրամանատար Վովա Վարդանովը։
Վարդանովի համոզմամբ՝, չի կարելի Ռուսաստանին թշնամացնել ու ձեռք բերել այդպիսի վտանգավոր հակառակորդ։ Ըստ նրա՝ Ռուսաստանը իդեալական դաշնակից չէ, կան բազմաթիվ խնդիրներ, նա հաճախ շատ սրիկայի պես է իրեն պահում, բայց նաև պետք է հաշվի առնել, որ չկա ուրիշ մի երկիր, որը կարող է անվտանգության երաշխիքներ տալ։

Վարդանովի պնդմամբ, այլընտրանքը Թուրքիան է, որը դահիճ է Հայաստանի ու հայերի համար։

Please enter a valid URL