Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասապարյանի և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը: Վլադիմիր Գասպարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Նշենք, որ նախկին ոստիկանապետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գասպարյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է. «Համարում ենք ապօրինի, անհիմն քրեական հետապնդում, մեղսագրված արարքներն իրականության հետ աղերսներ չունեն»,- նշեց նա: