Դիլիջան համայնքի ավագանու 2022թ.-ի դեկտեմբերի 1-ին ընդունած որոշմամբ` համայնքապետ Դավիթ Սարգսյանի աշխատավարձը սահմանվել է 465.000 դրամ: Հետաքրքրականն այն է, որ նույն նիստի ընթացքում ավագանու կողմից հաստատվել է Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափը, որն իր մեջ ներառում է համայնքի ղեկավարի աշխատավարձը, գրում է «Առավոտ»-ը: Այնուամենայնիվ, առանձին որոշմամբ սահմանվել է համայնքի ղեկավարի վարձատրության չափը: «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի վարձատրության չափը 2023 թվականի համար սահմանել ամսական 465000 (չորս հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից»,- նշված է որոշման մեջ: