Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու փիար կամ հերոսական-հայրենասիրական քայլի տակ մնացած շատ քաղաքացիներ մեկ թեզ են կրկնում, են՝ թե նա թողել է իր պալատական փափուկ կյանքը և եկել է Արցախի համար…
Ռուբեն Վարդանյանին համարում եմ Նիկոլին հավասար պոպուլիստ, բայց դա չէ հիմա հարցը։
Ժողովուրդ, գիտե՞ք քանի մարդ կար, որ Ռուբեն Վարդանյանի չափ կարողություն չուներ, բայց հարուստ էր, թողեց իր բարեկեցիկ, փափուկ կյանքը գնաց պատերազմ, զոհվեց ու դարձավ անհայտ հերոս, որովհետև մինչև հիմա անունն անգամ չեն հրապարակում։
Արցախը հիմա փողի կարիք չունի, Արցախն ավելի շատ ունի մնալու, հայկական մնալու կարիք, ու բոլոր նրանք, ովքեր ապրում են Արցախում, հերոս են. ինչի՞ առանձնացնել մեկ հոգու։
Իսկ իրականում, Արցախում հիմա պետք են գործնական քայլեր իրադրությունը շտկելու համար։ Հայրենասիրական խաղերով, կենացներով ճգնաժամերը, ցավոք, չեն լուծվում: Ռուբեն Վարդանյանը բիզնեսմեն է․ նրա քայլերի արդյունքում ես այդ գործնական քայլերը դեռ չեմ տեսնում, ու կարծում եմ՝ այդտեղ կա հաշվարկ և անձնական շահ, իմ կարծիքով:
Մենակ չասեք, թե ի՞նչ շահ պետք է ունենա հարուստ մարդը Արցախում վարչապետի պաշտոնի գնալով…»: