Search
Close this search box.

Ապաքինված քաղաքացին վերադարձել է Արցախ

Բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխված արցախցիներից մեկը համապատասխան բուժումը ստանալուց հետո Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։

«Օրերս ապաքինված մեկ արցախցի երկու ուղեցողների հետ վերադարձվել է Արցախ։ Ապաքինված հիվանդներին Արցախ տեղափոխելու գործընթացը եւս նույն կերպ է գործում։ Այսինքն՝ պետք է լինի դիմումը վերադառնալու մասին, եւ ըստ այդմ՝ մենք առաջարկում ենք մեր միջնորդությունը, կողմերի հետ համաձայնացնում եւ աջակցում»,- նշեց Ամատունին։

Նշենք, որ մինչ այսօր Կարմիր Խաչ միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 28 հիվանդ։

Please enter a valid URL