Search
Close this search box.

Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարությունը․ «ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԿՈՉՆ ՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ԱՐՑԱԽՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ՝ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Արցախի մեր հայրենակիցներին ուզում եմ հետևյալ առաջարկն անել:

Դուք կարող եք Ձեր ձայնը բարձրացնել ստորագրահավաքով, որի բովանդակությունը պետք է լինի Արցախում ՄԱԿ խաղաղապահ ուժեր տեղակայելու խնդրանքով միջազգային ատյաններին դիմելը:

Նույնիսկ 2-3 տասնյակ հազար ստորագրությունը կտրուկ իրավիճակ է փոխելու՝ հօգուտ մեր անվտանգության ապահովման:
Սա պետք է արվի՝ մինչև մեզ հաջողվի ստեղծել Ազգային պետություն:

Նույն ստորագրահավաքը, եթե մենք Երևանում իրականացնենք ու փոխանցենք հայտնի ատյաններին, չի ունենա այն ազդեցությունը, ինչը կունենա արցախաբնակ մեր հայրենակիցների մասնակցության պարագայում:
Վստահ եղեք, որ Ձեր մի քանի տասնյակ հազար ստորագրությունը արագացնելու է Արևմուտքի մուտքը Արցախ և Հայաստան:
Ինքնակազմակերպվե՛ք և այս ոչ այնքան դժվարին գործը կատարեք»:

Please enter a valid URL