Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աներոջը

Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աներոջը: Այս մասին գրում է ArmLur.am-ը:

Մինչ այդ կայքը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր որոշում է ստորագրել եւ  խորհրդարանի աշխատակազմի արարողակարգի վարչության նոր պետ է նշանակվել: Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում  էր Հակոբ Հաջի-Հակոբյանը:

«Նրա անցյալին անդրադարձել էինք դեկտեմբերի 8-ին: Մենք մասնավորապես գրել էինք, որ նա դատվածություն ունի,  դեռեւս 2013-ին, երբ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեզծ վիզաներ է տրամադրել) դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:

Նշենք,  Հաջի-Հակոբյանի դուստրը, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի նշանածն է, նույնպես խորհրդարանում է աշխատում՝ Արտաքին հարաբերությունների վարչությունում: Այսինքն, Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աներոջը»,-նշել է կայքը:

Please enter a valid URL