Search
Close this search box.

«Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում մեկնելու Ձեր առաջարկը». Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական քառօրյան մեկնարկեց Արցախի խորհրդարանի գործընկերների հետ Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկումներ սկսելու «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի առաջարկով։

Նշենք, որ նիստին ներկա են ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։
Արծվիկ Մինասյանն Ալեն Սիմոնյանին հարց ուղղեց` որպես Հայաստանի և Արցախի ազգային ժողովների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, արդյոք նախատեսվում է հանդիպում կամ քննարկում Արցախի գործընկերների հետ։

«Նախատեսվում էր հանդիպում սեպտեմբերի 19-ին, բայց սեպտեմբերի 13-ին և 14-ին տեղի ունեցած դեպքերի պատճառով հետաձգվեց։ Ստեղծված իրավիճակում էլ (Լաչինի միջանցքը փակ է, Արցախը շրջափակված,– խմբ.) նման բան նախատեսելը մի քիչ դժվար է, և այս պահին քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ»,– ասաց Սիմոնյանը։

Արծվիկ Մինասյանն առաջարկեց պատգամավորների խմբով մեկնել Արցախ, որպեսզի միջազգային հանրությունն էլ տեսնի, որ Հայաստանը կյանքի է կոչում իր ստանձնած պարտավորությունները։ ՀՀ ԱԺ նախագահն էլ շեշտեց, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող են մեկնել Արցախ, երբ Լաչինի միջանցքը փակ է։ Առցանց քննարկումներ անցկացնելու հարցով էլ Սիմոնյանն ասաց, որ կարող են այդ հարցը քննարկել ու, եթե Արցախի գործընկերները նման հնարավորություն տեսնեն, ապա կարելի է անցկացնել։

Please enter a valid URL