Վրացի ու խորհրդային դերասան Վախթանգ Կիկաբիձեն մահացել է երկարատև հիվանդությունից հետո: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է նրա պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն։
Նրա խոսքով՝ արտիստն արդեն երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ։
Կիկաբիձեի մտերիմ ընկերուհի Նանա Կելափտրիշվիլին MK.RU պարբերականի հետ խոսել է դերասանի կյանքի վերջին ժամերի մասին, նշելով, որ նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
«Վախթանգը վերջին տասը տարում դիալիզ էր անցնում։ Ըստ երևույթին, նրա օրգանիզմի ռեսուրսները վերջնականապես սպառվել են։ Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկներն հնարավոր ամեն ինչ արել են ։ Բայց նա մահացել է», — ասել է նա։
Կելափտրիշվիլին խոստովանել է, որ հանգուցյալ դերասանի մտերիմների վիճակը հնարավոր չէ բառերով փոխանցել։
Նախնական տեղեկություններով՝ քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին։