Search
Close this search box.

«Ժամանակին Թուրքիան և Նախիջևանն ընդհանուր սահման չեն ունեցել». Հարություն Մնացականյան

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկարաժամկետ քաղաքական պլանավորման և ռազմավարության մասին կարճ ակնարկ անեմ։

Գուցե շատերդ չգիտեք ասեմ, որ ժամանակին Թուրքիան և Նախիջևանն ընդհանուր սահման չեն ունեցել։ Թուրքերի խնդրանքով (առաջարկով, ճնշումով, սպառնալիքով չգիտեմ, այս տարբերակներից որևէ մեկով) Իրանի շահը այս նեղ միջանցքը տալիս է (փոխանակում է) թուրքերին ու առաջանում է փաստացի Ադրբեջանի հետ այս նեղ սահմանը։
Առաջին հայացքից սովորական գործընթաց, բայց…

Այս գործընթացը տեղի է ունեցել ԽՍՀՄ֊ի գոյության տարիներին։ Տեսե’ք փաստացի Թուրքիան Հստակ սահման ուներ ԽՍՀՄ֊ի հետ ՀԽՍՀ֊ի տարածքով, բայց մարդիկ երկարաժամկետում կանխատեսելով, կամ հաշվի առնելով ԽՍՀՄ֊ի հետագայում փլուզումը, նոր` Ադրբեջանական պետության, որն իրենց հետ ավելի ընդհանրական բաներ ուներ, առաջացումը, արդեն մի դար առաջ լուծել են նրանց հետ սահմանի հարցը։

Սարսափելին գիտե՞ք որն է, որ մեր երկրում նույնիսկ սովորական պրոցեսները չեն կարողանում հասկանալ, ընկալել, նույնիսկ կարճաժամկետում փորձել որևէ բան անել։ Չէ դուք պատկերացնու՞մ եք մեր էսօրվա քաղաքական մտքով թուրքերի հետ բանակցելիս (մի օր նկարով տեսա բանակցող թիմին, սիրտս քիչ էր մնում կանգներ։ Էսօր Արցախում ընթացող պրոցեսների մասին մենք առ այս պահը ոչ մի քաղաքագետից, ոչ մի քաղաքական գործչից հերիք չի նորմալ խնդրի ձևակերպում չենք տեսել, առավել ևս գոնե լուծման մոտավոր առաջարկ չկա։ Եթե դուք տեսել եք, ուղարկե’ք կարդամ։

Please enter a valid URL