Հունվարի 14-ին՝ ժամը 19:20-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 48 և 38 տարեկան 2 քաղաքացի՝ Ի.Պ.-ն և Ա.Լ.-ն։
Արցախի ՆԳ նախարարությունից հայտնում են, որ մեկնած հետաքննիչ Լ. Մնացականյանը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա բնակիչ Ա. Զ.-ն իր վարած «Նիսան X- Trail» ավտոմեքենայով Մարտունի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում վերջիններիս վրաերթի է ենթարկել։
Պատահարի հետևանքով Ի. Պ.-ն և Ա. Լ.-ն ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։