Կյանքի 84-րդ տարում մահացել է վրացի հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն։ Այս մասին հայտնում է վրացական «Մտավարի Արխի» հեռուստաընկերությունը։
Կիկաբիձեն ոչ միայն դերասան էր, այլ նաև երգիչ, կինոռեժիսոր ու նաև քաղաքական գործիչ։ Նա Վրաստանի խորհրդարանի անդամ էր։