Նեպալում մարդատար ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է առնվազն 45 դի։ Այս մասին հայտարարել է երկրի ավիացիոն վարչակազմի ներկայացուցիչը։
Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 72 մարդ, այդ թվում՝ 10 օտարերկրյա քաղաքացիներ։ Վթարը տեղի է ունեցել Նեպալի արեւմուտքում գտնվող Պոխարա քաղաքում։
Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սուդարշան Բարտոլայի խոսքով՝ դեռ հայտնի չէ՝ կա՞ն արդյոք ինքնաթիռի կործանումից փրկվածներ։ Նա մանրամասնել է, որ ֆրանս-իտալական ATR կոնցեռնի արտադրության ATR 72 մարդատար ինքնաթիռը տապալվել է գետնին։ Այն նախատեսված է մինչև 74 ուղևոր տեղափոխելու համար։