ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսսին և Կիլիան Մբապպեն առաջին անգամ հանդիպեցին Քաթարում 2022 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո, հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մբապպեն արձակուրդից հետո վերադարձել է ՊՍԺ, որտեղ Մեսսին արդեն սկսել է մարզումները։ Աստղային թիմակիցների առաջին հանդիպումը նորմալ է անցել, հաղորդվում է ֆուտբոլիստների «ջերմ գրկախառնությունների» մասին։
Ավելի վաղ Մբապպեն չէր արձագանքել Մեսսիի պահվածքին, ով չմիջամտեց Արգենտինայի հավաքականի իր գործընկեր, դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին, որպեսզի նա արհամարհական վարքագիծ չդրսևորի ֆրանսիացի հարձակվողի նկատմամբ։