Search
Close this search box.

Զոհված զինծառայողի հայրը թույնը ձեռքին դուրս է եկել աշխատավայրից և հայտնել, որ իր կյանքին վնաս է տալու

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել մարզի գյուղերից մեկի բնակչից։ Վերջինս հայտնել է, որ իր հայրը խորհրդային արտադրության ավտոմեքենայով թույնը ձեռքին դուրս է եկել աշխատավայրից և հայտնել, որ իր կյանքին վնաս է տալու։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները կարճ ժամանակում Արարատի մարզի Գինեվետ գյուղի դաշտամիջյան ճանապարհին հայտնաբերել են խորհրդային արտադրության ավտոմեքենան, որի մեջ անհայտ ծագմամբ թունաքիմիկատով տարայի կողքին՝ Արարատի մարզի 53-ամյա բնակչին։

Ոստիկանների կանչով օպերատիվորեն ժամանել են Վեդու բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել տղամարդուն, ապա տեղափոխել Վեդու բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանների և բժիշկների կողմից փրկված տղամարդն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր է։

Please enter a valid URL