Գյումրի քաղաքի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր դառնալուց հետո թափուր մնացած նրա պաշտոնը օրերս կհամալրվի։
168.am-ի տեղեկություններով` այդ պաշտոնում կնշանակվի Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վահագն Մկրտչյանը։
Վերջինս 28 տարեկան է, ավարտել է Բժշկական համալսարանը։ Մասնագիտությամբ ատամնաբույժ է։
Բայց նրա գլխավոր «արժանիքը», որի համար Վահագն Մկրտչյանը կդառնա Գյումրու փոխքաղաքապետ, այն է, որ վերջինս Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է։
Կայքի փոխանցմամբ, այս երիտասարդը 17 տարեկանից Գյումրիում չի ապրել մինչև անցյալ տարի։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Գյումրի, ուր նրա հայրը Տերյան փողոցում գտնվող իրենց անձնական բիզնես համարվող ապակիների և հայելիների արտադրամասի վերջին հարկում բացել է «Բիոդենտ» ատամնաբուժարանը ու նվիրել որդուն։