Search
Close this search box.

ՏԱՐԱԾԵԼ. 44-օրյա պատերազմի 20-ամյա մասնակիցն այսօր ունի բոլորի աջակցության կարիքը

Աննա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Գիտեմ, որ խառն եք, գիտեմ, որ սիրտ չունենք, գիտեմ, որ էլ ուժ չունենք, բայց…

Ընկերներ, կոլեգաներ, ծանոթներ-անծանոթներ, ու առհասարակ մարդիկ, եկել եմ ձեզ ԱՂԱՉԵՄ ինձ օգնեք, չեմ խնդրում, ԱՂԱՉՈՒՄ եմ: Ժամանակ չկա…

Մի քանի օր առաջ նամակ ստացա.

Աննա ջան, Դեբետ գյուղում լույս տղա կա, 44 օրյա պատերազմի մասնակից, խնդրում եմ՝ օգնի: 2020թ.-ից հետո ես ոչ մեկի գրածին չեմ հավատում, էսօր նորից նամակ ստացա, հետո ևս մեկը ու հասկացա, որ լուրջ է, խնդրեցի տղայի տվյալները փոխանցեն, որ անձամբ գնամ, նենց հուսով էի գնում, որ էս ամենը սուտ կլինի ու ես ստիպված չէի անդրադառնա այս թեմային, բայց ցավոք…20 տ. Գոռը ողջ պատերազմին մասնակցել է: էն ժամանակ դեռ 18տ. էր, մինչև վերջ պատերազմում պատվով ամեն ինչ արել է ու պատերազմից հետո իր մոտ հայտնաբերվել է սուր լեյկոզ՝ արդեն վերջին ստադիայի: Գոռին 2 ամիս ժամանակ են տվել, որ հասցնեն Գերմանիա ոսկրածուծի փոխպատվաստման: Ընկերներ ընդամենը 2 ամիս… Էս գանձ ու լույսի կտոր տղեն Հայաստանում արդեն 7 քիմիա է ընդունել, բայց միակ փրկությունը Գերմանիա հասնելն է:

Ընկերներ Գոռի նման լույս տղա ես շատ քիչ եմ տեսել, տնից դուրս գալուց իրան խոսք եմ տվել, որ ինքը ապաքինվելու է:Աղաչում եմ՝ օգնեք ինձ, ով ինչքան կարող է գումար փոխանցեք, ես շատ լավ հասկանում եմ, որ Գերմանայի համար անհրաժեշտ գումարը չեմ կարող հավաքել, բայց ինչ էլ հավաքեմ, էլի բան է: Ես ձեր հետ պայքարելու եմ էս լույս, դրական, միշտ ժպտացող հերոսի համար:

Իմ Ինեկո բանկի հաշվեհամարը՝ 2050255869627001
Քարտի համարը՝ 5406610000266622
Ստացող` Anna Hovhannisyan 

Ողջ փոխանցված գումարի հաշվետվությունը կներկայացնեմ և այստեղ մեկնաբանություններում, և առանձին:
Աղաչում եմ, էս մի անգամ էլ…

ՀԳ՝ բոլոր կառույցներին դիմել են(ՊՆ, ՀՀ կառավարություն և այլն), ոչ ոք չի օգնել…»

Please enter a valid URL