«Արցախի հերոս», 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մայրը ֆեյսբւքյան իր էջում տեսանյութ է տեղադրել` գրելով.
Դարձյալ իմ աղունիկը
Ամիսներ առաձ էր, որ Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը առավոտ կանուխ իր տան պատուհանի մոտ աղավնի էր տեսել ու գրել․
Առավոտյան իմ անակնկալը: Արթնացա այս աղավնու պատուհանիս անբողջ ուժով խփվելուց,հետո երկար նստեց ԱԼԵՆիՍ ճոճաթոռին ու չէր թռնում: Սա ԱԼԵՆԻՍ ամենասիրած տեղն էր պատշգամբում։ Ժամերով նստած գիրք էր կարդում:
Այս անգամ աղավնին տիկին Նազելիին այցելել է Դուբայում