Search
Close this search box.

ՖԻՖԱ-ն կպատժի Արգենտինայի հավաքականին՝ արգենտինացի ֆուտբոլիստի պահվածքի պատճառով

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կարգապահական գործ է հարուցել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) դեմ։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։

Հայտարարության մեջ ասվում է, որ գործը հարուցվել է հոդվածների հնարավոր խախտման պատճառով, որոնք վերաբերում են վիրավորական վարքագծին և արդար խաղի սկզբունքների խախտմանը, ինչպես նաև խաղացողների ու պաշտոնյաների կողմից ապօրինի գործողություններին: Նշվում է, որ խոսքը Կատարում կայացած ԱԱ-2022-ի եզրափակիչ խաղում ֆուտբոլիստների պահվածքի մասին է։

2022 թվականի դեկտեմբերի 18-ին Արգենտինայի հավաքականը Կատարի մրցաշարի եզրափակիչ խաղում հաղթեց Ֆրանսիային և պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց գավաթը։

Նշենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչ խախղից հետո դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը մրցանակը ձեռքին՝ ոչ ընդունելի շարժում էր կատարել, ինչը ցնցել էր երկրպագուներին և կազմակերպիչներին։ Խաղից հետո հանդերձարանում նույն Մարտինեսը մեկ րոպե լռություն հայտարարեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի համար, իսկ Բուենոս Այրեսում կայացած առաջնության շքերթի ժամանակ Մարտինեսը՝ Մբապեի պատկերով տիկնիկը ձեռքին էր տոնում հաղթանակը։

Please enter a valid URL