Նրանք նույնպես չէին հավատում։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի 33-րդ տարելիցն է։ 1990 թվականին հունվարի 12֊19 Բաքու քաղաքի ողջ հայ բնակչությունը դաժանաբար, ծեծով֊ջարդով, զոգահեռվելով սպանություններով ադրբեջանցիների կողմից, որոնք այժմ Հայաստանի ներկայիս իշխանության «կառուցողական գործընկերներն» են։ Ավելի քան հարյուր հազար հայեր, լքելով իրենց տները, վտարվեցին Բաքվից։ Ավելի քան 300 տղամարդ, կին, երեխա, ծեր դաժանաբար սպանվել են միայն այն պատճառով, որ հայ են։ Հիմա չեմ պատրաստվում իրադարձությունների ժամանակագրություն գծել, հիմա մեզ համար ավելի կարևոր է հասկանալ, որ 1990-ի իրավիճակը իրավիճակի գնահատման առումով այսօր գրեթե հայելայնորեն կրկնվում է Արցախում և Հայաստանում։
Որպեսզի հասկանանք իրավիճակի ողջ հրեշավորությունը, որում մենք այժմ հայտնվել ենք Հայաստանի 《թավշյա》 իշխանությունների կամոք, պարզապես հիշեք, որ մինչ Բաքվի ցեղասպանությունը եղել է Սումգայիթի ջարդը, բայց շատ բաքվահայեր պարզապես հրաժարվել են հավատալ, որ իրենց ադրբեջանցի հարևանները, ընկերները, ծանոթները կսպանեն իրենց։ Բայց նրանք սպանվեցին։ Եվ հիմա շատ երևանցիներ, գյումրեցիներ, վարդենիսցիներ, տավուշցիներ և այլք պարզապես հրաժարվում են հավատալ, որ ի պատասխան փաշինյանական «խաղաղության դարաշրջանի» ադրբեջանցիները կգան իրենց սպանելու, ինչպես սպանեցին սումգայիթցիներին, բաքվեցիներին, գանձակցիներին։ Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա հայերի մեջ կային մանկուրտներ ու դավաճաններ, որոնք հայերին համոզում էին, որ ուղղակի պետք է մի քիչ զիջել, ու «խաղաղություն» կլինի։ Չի լինի։
Քանզի մեր կողմից յուրաքանչյուր բարի կամքի դրսևորման մենք անպայման ստանում ենք միմիայն ադրբեջանական կացնի հարվածն էր։ Ահա և հիմա Հայաստանի ներկայիս իշխանությունը բոլորիս համոզում է, որ 120.000 արցախահայերին հանձնելով փաստացի բզկտման՝ կփրկվի 2,5 միլիոն հայաստանցի։ Չեն փրկվի։ Երաշխավորված է` կա՛մ կվտարվեն, կա՛մ կսպանվեն։ Եվ մեր սեփական մահվան այս «երաշխիքները» բոլորիս տալիս է ոչ միայն պատմական հիշողությունն ու տարրական տրամաբանությունը, այլև անձամբ քոչվոր թյուրքական ցեղերի առաջնորդ Իլհամ Ալիևը։
Ամոթ ու անարգանք է` այս օրը իշխանությունները ուրախությամբ հայտարարում են, որ թե բա հեշտացնում են վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում հայկական ազգանուններով այդ մարդկանց գլխում, որոնց համար Թուրքիայի հետ վիզային ռեժիմի դյուրացումը ավելի կարևոր է, քան բզկտված, սպանված, վտարված Բաքվի, Շաումյանի, Գանձակի, Սումգայիթի, Մարաղայի հայերի հիշատակը։ Եվ այո՛, նորից եմ կրկնում` Բաքվի հայերը չէին հավատում, որ իրենց կսպանեն… բայց սպանվեցին։ Իսկ մենք այսօր Հայաստանում չենք հավատում, որ մեզ կսպանեն ու տեղահան կանեն… Դե ինչ, եթե չմտափոխվենք ու խաբնվենք Հայսաստանում հնչող թուրքամետ ու ադրբեջանասեր իշխանական 《մուղամներին》, ապա մեզ էլի անպայմանորեն կփորձեն սպանել, ինչպես Բաքվում ու Սումգայիթում։
Հ.Գ. Այսօր ես ինքս ինձ հարցնում եմ, թե ինչո՞ւ ենք մենք բոլորս հլու֊հնազանդ գլուխներս դնում ադրբեջանական կացնի տակ։ Եվ ես պատասխան չեմ գտնում։
Արման Աբովյան