Search
Close this search box.

Ինչ է կատարվում Արցախում. նոր տեղեկություններ

Արցախում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում բնակչության նվազագույն էներգետիկ կարիքների բավարարման ու կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովումը շարունակում է խնդիր մնալ՝ հայտնել է տեղեկատվական շտաբը:

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս վերացնել վթարը: Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է անխափան էներգամատակարարման հնարավորությունից, էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին:

Հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ:

Նաև տնտեսական ծանր վիճակի և ձեռնարկությունների գործունեության դադարեցման հետևանքով խնդիր է աշխատողներին վարձատրելը:

Նախատեսվում է, որ առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակի համար կտրոնային համակարգը կսկսի գործել հունվարի 20-ից:

Please enter a valid URL