Search
Close this search box.

Ռուբեն Վարդանյանը նոր գրառում է կատարել

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը։ Ամեն օր մենք դժվար, բայց անհրաժեշտ ընտրություն ենք կատարում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը։ Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք կանխել Արցախը կորցնելու գործընթացը և երաշխավորել հայոց աշխարհի պահպանումը»։

Հիշեցնենք՝ ադրբեջանցի «բնապահպանները» Լաչինի միջանցքը փակել են դեկտեմբերի 12-ից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ: Ըստ խաղաղապահ զորախմբի հրամանատարության՝ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերականգնելու քաղաքացիական տրանսպորտի անխափան շարժը։

Please enter a valid URL