Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը պաշտոնանկ արվելուց հետո արտասվել է։
ՖՖՖ-ի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել հեռացնել Նոել Լե Գրեին։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, 81-ամյա Լե Գրեն գործկոմի նիստում արտասվել է և երդվել, որ «ոչ մի վատ բան չի արել»։
Հիշեցնենք, որ Լե Գրեն քննադատության էր ենթարկվել Զինեդին Զիդանի մասին իր խոսքերի համար։