Իրանցի նախկին պաշտոնյա Ալիռեզա Աքբարին շաբաթ օրը մահապատժի է ենթարկվել բրիտանական հետախուզության օգտին լրտեսության մեղադրանքով, հաղորդում է Mehr-ը:
Իրանի դատական մարմինները մահվան դատավճիռ են կայացրել Աքբարիի նկատմամբ, որը ձերբակալվել է հատուկ ծառայությունների կողմից՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեղադրանքով:
Աքբարիի դատավարությունը տեղի է ունեցել նրա փաստաբանի ներկայությամբ, իսկ մահվան դատավճիռը կայացվել է «հիմնավորված ապացույցների» հիման վրա:
Իրանի գերագույն դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել հետո Աքբարիի պաշտպանության կողմից բողոքարկումը ներկայացնելուց հետո:
Իրանի հետախուզության նախարարությունը չորեքշաբթի կեսօրին հայտարարության մեջ լրացուցիչ մանրամասներ է ներկայացրել Աքբարիի եւ նրա ձերբակալության մասին:
Նախարարության տվյալներով՝ Աքբարին մի քանի անգամ գաղտնի կենտրոններից ստացված տեղեկատվությունը փոխանցել է հակառակորդի լրտեսական ծառայությանը՝ «լիովին գիտակցելով» իր գործողությունները։
Իրանական ուժերը Աքբարիին նկատել են, երբ նա Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հանդիպել է բրիտանական հետախուզության մի քանի աշխատակիցների հետ։ Նա մեկնել է դիվանագիտական ներկայացուցչություն վիզայի համար, ասվում է հայտարարության մեջ, որտեղ նաեւ նշվում է, որ նա «ՄԻ-6-ի լիիրավ աշխատակից է դարձել Եվրոպա իր անձնական ուղեւորությունների ժամանակ»։