Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կմասնակցի ԱՀ նախագահական ընտրություններին
Վերջին մի քանի օրերի ընթացքում Արցախում ակտիվ լուրեր են շրջանառվում առ այն, որ առաջիկայում ԱՀ-ում կկայանան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Թեմայի շուրջ InfoPort.am-ը պարզաբանում խնդրեց ԱՀ ԱԺ նախագահ, Արթուր Թովմասյանից։
Վերջինս չհերքեց լուրերը․ «Չի բացառվում»։ Հարցին՝ արդյոք հնարավոր խորհրդարանական և նախագահական ընտրություններում նա կառաջադրի իր թեկնածությունը, Թովմասյանը պատասխանեց․ «Այ՛ո, միանշանակ, ես մասնակցելու եմ ե՛ւ արտահերթ խորհրդարանական ե՛ւ արտահերթ նախագահական ընտրություններին, որպես Արցախի հանրապետության նախագահի թեկնածու»։