ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի ներկայացրած հայցի շրջանակներում հանրային լսումներ կանցնակցի։ Այս մասին ասվում է Հաագայի դատարանի թվիթերյան էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ՀՀ-ի ներկայացրած հայցի շրջանակներում հանրային լսումները կանցկացվեն հունվարի 30-ին Հաագայի խաղաղության պալատում։
Հաղորդվում է նաև, որ հանրային լսումներ կանցկացվեն նաև ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ներկայացրած հայցի շրջանակներում։ Այս լսումները տեղի կունենան հունվարի 31-ին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակում Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել ազատ տեղաշարժը միջանցքի երկայնքով։