ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հայտարարել է, որ Ռուսաստանում մեծ թվով օտարերկրացիներ են ապրում, որոնք ՌԴ քաղաքացիություն են ստացել, սակայն զինվորական ծառայություն չեն անցնում։ «Այդ անարդարությունը պետք է վերացնել և ուղարկել հատուկ գործողության գոտի»,- հայտարարել է Բաստիրկինը։
Խոսքը Միջին Ասիայից և Անդրկովկասից եկածների մասին է, մասնավորապես՝ Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ղրղզստանից։ Բաստրիկինը նշել է, որ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ավելի քան 60 հազար ռուսական անձնագիր է տրամադրվել այդ երկրների քաղաքացիներին։ Այդ մասին հայտնում է «Ռոսսիյսկայա գազետան»։
Ավելի վաղ Պետդումայի ղեկավար Վոլոդինն առաջարկել էր երկրից փախած ռուսաստանցիներին զրկել ունեցվածքից։ Նա դա անվանել է «օրենք սրիկաների համար»։