Այսօր Կոնդ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի հոգեհանգիստը:
Հունվարի 12-ին Երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացավ «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն, Վրեժ Վարանցովի Մարկոսյանը:
Վրեժ Մարկոսյանը որպես բացառիկ մարդու, արհեստավարժ, հոգատար ու նվիրված ղեկավարի, իր բարի ու իմաստուն խորհուրդներով ուղղորդող տնօրենի, հիշատակը վառ կմնա աշխատակիցների ու գործընկերների սրտերում: Այսպես գրված էր «Տիգրան Մեծ» հրատարակչության ֆեյսբուքյան էջում:
Նա 73 տարեկան էր. ծնվել է 1950թ. մարտի 15-ին Ապարանում: Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է տարբեր պարգեւների, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով (2006թ.), Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով (2007թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2010թ., ՀՀ):
Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը, ժամը 14։00՝ ք. Երևան փող. Կոզեռնի (Կոնդ)։