Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն հայտարարում է քաղաքի ազատագրման մասին

Երեկ երեկոյան ազատագրվել է Սոլեդար քաղաքը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Հունվարի 12-ի երեկոյան ավարտվել է Սոլեդար քաղաքի ազատագրումը, որը կարևոր նշանակություն ունի Դոնեցկի ուղղությամբ հաջող հարձակողական գործողությունների շարունակման համար», -ասել են ՌԴ ՊՆ–ում:

Նշվում է նաև, որ Սոլեդարի ազատագրումը թույլ է տալիս Արտյոմովսկում կտրել Արտյոմովսկում գտնվող ուկրաինական զորքերի մատակարարումը։

«Սոլեդարի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը թույլ է տալիս կտրել ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները դեպի հարավ-արևմուտք գտնվող Արտյոմովսկ քաղաքում, այնուհետև արգելափակել և «կաթսայի մեջ» վերցնել այնտեղ մնացած Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները»,-ասել են գերատեսչությունում:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Ռուսաստանի օդուժի ստորաբաժանումները արգելափակել են Սոլեդարը հյուսիսային և հարավային կողմերից, բուն քաղաքում մարտեր էին վարում գրոհային ջոկատները։

Please enter a valid URL