Ռուս զինվորականները հայտնել են, որ վերահսկողության տակ են վերցրել Սոլեդարը (ԴԺՀ): «Հունվարի 12-ի երեկոյան ավարտվել է Սոլեդար քաղաքի ազատագրումը, որը կարեւոր նշակություն ունի Դոնեցկի ուղղությամբ հաջող հարձակողական գործողությունների շարունակման համար»,- ուրբաթ կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Նրա խոսքով՝ Սոլեդարի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը «թույլ է տալիս կտրել ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները հարավ-արեւմուտքում գտնվող Արտեմովսկում (Բախմուտ), այնուհետեւ արգելափակել եւ «կաթսա» մտցնել այնտեղ մնացած Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները»:
«Սոլեդարը» վերահսկողության տակ վերցնելու գործողության ընթացքում Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումների մեկ այլ ուղղությունից թաքնված մանեւր է իրականացվել»,- ասել է Կոնաշենկովը։