Search
Close this search box.

Ծաղկաձորյան տուրիզմը տարածաշրջանում ամենազարգացածներից է ի շնորհիվ նաև Գ. Ծառուկյանի ներդրումների. Oragir.news կայքը՝ հերթական ապատեղեկատվության հեղինակ

Այսօր oragir.news կոչվող լրատվականում հերթական անհեթեթ նյութն էր հայտնվել, որում ասվում էր, թե ինչո՞ւ Ծառուկյանը Ծաղկաձորում ձյուն չի ապահովում, որ մյուս տնտեսվարողները կարողանան աշխատել, ինչու ներդրումներ չեն արվում և այլ նմանատիպ զրպարտանքներ և ապատեղեկատվություն:

Հասկանում եք սրանց հիվանդ մտածելակերպն ու ամեն ձևով (շանտաժ, կլյաուզիա) փող պոկելու մոլուցքն ուր է հասցրել: Թե բա արհեսատական ձյուն արտադրող ինչ-որ մեքենաներ կան, ինչի՞ Ծառուկյանը չի գնում ու տեղադրի Ծաղկաձորում: Այ քեզ բան, մնում էր ձեր նման տհասները ասեին, թե մարդիկ ոնց կազմակերպեն իրենց բիզնեսները: Ես հասկանում եմ, որ խնդիր եք դրել ձեր առաջ Ծառուկյանի անունը շահարկելով ինչ-որ բանի հասնեք, բայց արդեն տևական ժամանակ է ինչ փորձում եք, չեք հասկանում, որ չի ստացվում:
Կամ ոնց եք կարողանում այդքան սուտ գրել: Ինչպե՞ս թե, ոչ մի ներդրում չի արվել այսքան տարիների ընթացքում: Դուք կամ Ծաղկաձորում չեք եղել կամ կույր եք կամ էլ դիտմամբ եք սուտ գրում:

Ծաղկաձորում ձմեռային տուրիզմի այսչափ զարգացած ու ակտիվ լինելու գործում շատ մեծ գործոն է հանդիսանում Գագիկ Ծառուկյանի խոշորամասշտաբ ներդրումները: Խոսքը ենթակառուցվացքների, հյուրանոցային համալիրների, ձմեռային սպորտաձևերի համար գերազանց ու ապահով կազմակերպմանն ուղված քայլերի և այլնի մասին է: Ինչպե՞ս թե ոչինչ չի արվել, մարդիկ գնացել ու տեսել են, ըստ ձեր տկար մտածելակերպի ձեր մի անհեթեթ հոդվածով կարողանալու եք մարդկանց խաբե՞ք: Սա այդ դեպքը չէ, որովհետև կրկնում եմ մարդիկ ավելի շատ իրենց տեսածին են հավատալու քան ձեր՝ հոդվածի տեսքով վայրահաչությանը:
Ի դեպ մի շատ կարևոր հանգամանք անվտանգության բարձր մակարդակի մասին փաստող, դուք լրագրող լինելով հանդերձ չգիտեք, բայց ես կասեմ: Ամեն տարի, սեզոնի բացմանը զուգահեռ, թե ճոպանուղին, թե մնացած կառույցները, որոնք նախատեսված են տուրիզմի և սպորտի սիրահարների համար, հատուկ փորձաքննության են ենթարկվում՝ համապատասխան մարմինների կողմից: Այնպես որ, այս մասով էլ է ձեր գրածը սուտ:

Գների հետ կապված էլ պետք է արձագանքեմ, որ նորից սուտ եք գրել: Գրել եք թե 10000-11000 դրամ արժե ճոպանուղուց օգտվելը:
Լավ այսքան հիմարություն ո՞վ է կարողացել հորինել:

Ճոպանուղուց օգտվելը, տուրիստների ու մնացած քաղաքացիների համար արժե 3000 դրամ, սա բոլորը գիտեն, իսկ պրոֆեսիոնալ զբաղվողների համար, 10 մուտքը արժե 11000 դրամ, 30 մուտքը 13000 դրամ: Այսպիսի ճկուն գնային համակարգը ձեր նշած ԱՊՀ երկրներում չկա անգամ: Հա ի դեպ, եթե համեմատելու լինենք, ԱՊՀ երկրներում գործող ճոպանուղիների հետ, ապա Հայաստանինը բոլոր պարամետրերով լավագույնների շարքում է գտնվում, ինչի ե՞ք փորձում անտեղի սևացնել:
Հա միգուցե, որոշակի թանկացում այնուամենայնիվ եղել, չնչին գումարի մասին է խոսքը, բայց հաշվի առնելով միջազգային թանկացումները, հաշվի առնելով հարկային նոր մշակված օրինագծերը, դրանք միանգամայն օբյեկտիվ են:

Երևի թե մի չնչին բարոյականություն կունենան oragir.news կայքի պատասխանատուներն ու կհեռացնեն այդ ապուշ հոդվածը, որում գոնե մեկ նախադասաություն չկա, որում սուտ ու ապատեղեկատվություն չլինի:

Հ.Գ. Եթե ձյուն չլինելու հետ կապված դժգոհություններ ունեք ծալապակասներ, երկնային ուժերին դիմեք, միգուցե լսեն ձեր թախանձագին աղաչանք-պաղատանքներն ու ձյուն գա վերջապես:

Խաչիկ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL