Search
Close this search box.

Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, և սա համապատասխան է միջազգային իրավունքին

Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին` ամրապնդելու նրա տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։ Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։

«Մեզ համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև կան բաներ, որոնք խոցելի են դարձնում Հայաստանը, և մենք պետք է կանգնած լինենք եղբայրական ժողովրդի կողքին»,– ասաց նա։

Պատասխանելով լրագորղի հարցին, թե ժամանակը չէ արդյո՞ք, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, Ֆրանսիայի ԱԺ նախագահը պատասխանեց.
«Դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը։ Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, և սա համապատասխան է այն միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»,– ասաց նա։

Յաել Բրաուն-Պիվեն հիշեցրեց սակայն, որ և՛ սենատը, և՛ խորհրդարանի ստորին պալատը ընդունել են Ադրբեջանի ագրեսիան և Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձևեր։

Please enter a valid URL