Search
Close this search box.

Ինչ ինտերնետ կապից են օգտվում ռուս «խաղաղապահներն» Արցախում

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը մալուխի վնասվելու պատճառով։ Ըստ ինտերնետ կապի օպերատորի՝ մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են Բաքվի այսպես կոչված բնապահպանները։ Մի խումբ բնապահպաններ, որոնց ռուս «խաղաղապահներն» արդեն 30 օր «ուզում են, բայց չեն կարողանում կամ չեն ցանկանում» հեռացնել միջանցքից։

Ինչ ինտերնետ կապից են օգտվում ռուս «խաղաղապահներն» Արցախում։ Տեղակայվելուց անմիջապես հետո զորակազմի հրամանատարությունն ինտերնետ կապի մալուխ է անցկացրել ադրբեջանական օպերատորից, ինչպես նաեւ օգտագործում է Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի արբանյակային կապը։

Please enter a valid URL