Search
Close this search box.

Արցախում 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, սովամահ է լինում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ

Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը արգելափակել է ԼՂ-ի Լաչինի միջանցքը և միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հնարավորություն ունի ծանր հիվանդներին տեղափոխել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա նաեւ հավելել է. «Չկա սննդամթերք, դեղորայք կամ ապրելու միջոց, 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, սովամահ է լինում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ»:

Հիշեցնենք, որ 32 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը:

Արցախում 120 000 մարդ, որից 30 000-ը երեխաներ են, այս տարի Ամանորը դիմավորել են շրջափակման մեջ՝ ճանապարհի բացման սպասումով։ Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման պատճառով 1100 քաղաքացի տուն վերադառնալու հնարավորություն չունի, որից 270-ը երեխաներ են։

Please enter a valid URL