Search
Close this search box.

Արկածախնդիրները, որոնք կոչ են անում ՀՀ–ում մեր զինծառայողներին ցույց տալ հեռանալու դուռը, իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի հետևանքների հարցում. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին՝ հայտարարելով, որ դրանք ունեն դարավոր, բարեկամական բնույթ, և որ Մոսկվան պատրաստակամ է հետայսու էլ ամրապնդել դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձևաչափերով, այդ թվում ՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում:

«Այս ֆոնին Երևանից ստացվող հայտարարություններն առ այն, մեջբերում՝ թե իբր «ռուսական ներկայությունը ինչ-որ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար», անհեթեթություն են: Տասնամյակներ շարունակ մեր զինվորականները, սահմանապահները ներդրում են ունենում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, հսկում են նրա սահմանները: Սա օբյեկտիվ իրականություն է, որը հնարավոր չէ հերքել:

Ընդ որում, ՀՀ գործող ղեկավարությունը նախկինում հրապարակավ ասել է, որ ռուսական ներկայությունը երկրում համապատասխանում է երկրի ազգային շահերին: Դե իսկ այն արկածախնդիրները, որոնք կոչ են անում մեր զինծառայողներին ցույց տալ հեռանալու դուռը, ակնհայտորեն իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի իրական հետևանքների հարցում», — ընդգծել է Զախարովան:

Please enter a valid URL