Search
Close this search box.

«Գաղտնի արձանագրություն» Բերձորի միջանցքի վերաբերյալ․ ինչ թղթեր են ստորագրվել. Lragir

Փաշինյանի ասուլիսը, որը նրա իշխանության կողմից Բաքվի ամբողջականության եւ իրավունքների ճանաչման լայնածավալ, ծրագրային արտահայտություն էր եւ հրավիրվել էր հենց այդ նպատակով՝ Կրեմլի ու Բաքվի աչալուրջ հայացքի ներքո, բացահայտեց մի իրողություն եւս։

«Ադրբեջանը 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, ի հճեկուկս պայմանավորվածությունների, ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ փաստաթուղթը չի ստորագրել, բայց նաև ուզում եմ տեղյակ լինեք, որ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրել են դա, եթե հիշողությունս չի դավաճանում, այդ փաստաթղթում չկա որևէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում երեք կողմերի ստորագրելուց հետո», ասել է Փաշինյանը, ավելացնելով, որ այդ փաստաթուղթը եռակողմ հայտարարության շարունակությունն է։

Այսպիսով, Փաշինյանի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ հնարավոր է գոյություն ունեն նոյեմբերի 9-ի թղթի գաղտնի արձանագրություններ կամ հավելվածներ, որոնց գոյությունը քպ-ականնները հերքում էին մինչ այժմ։ Օրինակ՝ Սոթք-Խոզնավար տխրահռչակ գծով, ՀՀ հյուսիս-արեւելքում անկլավների եւ 35 կմ խորությամբ տարածքների օտարման, ՀՀ Սյունիքի մարզի օտարման վերաբերյալ։

Հատկանշական է, որ զուգահեռ ասուլիսում Ալիեւը խոսում էր հենց այդ մասին, հայտարարելով, թե Հայաստանն ուզի թե չուզի, միջանցքը եւ սահմանները լինելու են այնպես, ինչպես ցանկանում է ինքը։ Փաշինյանի՝ 29,8-ի վերաբերյալ երկիմաստ ստորությունների ֆոնին։

Նկատենք, որ Բաքվի ներխուժումները տեղի են ունենում ՀՀ-ում (Արցախը ներառյալ) ռուս զինվորականների տեղակայման վայրերում։ Փառուխի, Ջերմուկի եւ բազմաթիվ այլ օրինակներով ՀՀ տարածքի վերաձեւման սխեման աչքի առաջ է։ Ռուսաստանի փորացավը «բանակցային գործընթացի» տասնամյակների ընթացքում եղել է զորքի տեղակայումն Արցախում եւ ՀՀ այլ շրջաններում՝ տարածաշրջանից ՌԴ ռազմավարական նահանջի եւ Հայաստանի պետականության վերացման ծրագրերն իրագործելու համար։ Դա հնարավոր էր միայն պատերազմով եւ հայերի երաշխավորված պարտությամբ, որից հետո պետք է գործադրվեին հայտնի թղթերն ու սխեմաները։ ՀՀ եւ ՌԴ ՊՆ միջեւ ստորագրված փաստաթղթի վերաբերյալ հիշատակումը լույս է սփռում այս իրողությունների վրա։

Փաշինյանի ելույթներն ու ասուլիսները Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերի դրույթների դոզավորված մատուցումն են հայ հանրությանը։ Դրանք Փաշինյանի ագենտուրային պարտավորությունների բացահայտումներն են։ Ագենտուրային պարտավորությունների մեջ է եռակողմ թղթերի ստորագրումը, որոնց իրավունքը չունի։

Lragir.am

Please enter a valid URL