Search
Close this search box.

«Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» համահայկական շարժման խորհուրդը լայնածավալ պատերազմը կանխելու համար կոչով դիմում է ազգային ուժերին

Ներկայացնում ենք «Ես հայ եմ, ես Հայաստանն եմ» համահայկական շարժման խորհուրդի հայտարարությունը․

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած պանթյուրքիստի հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսին արված հայտարարությունները, ամբողջովին հակասում են ՀՀ ազգային–պետական շահերին և լուրջ սպառնալիքի առաջ են կանգնեցնելու թե՛ Հայաստանի Հանրապետությանը, թե՛ Արցախի Հանրապետությանը։

Ասուլիսի տրամաբանական շարունակությունը նույն օրը, ադրբեջանի նախագահի հայտարարությունն էր՝ որպես ռազմական ագրեսիայի նախերգանք, ինչը բխում է բացառապես թուրք–ադրբեջանական տանդեմի ցեղասպան քաղաքականությունից և ագրեսոր պետության իրենց առաջնահերթություններից։

Իրավիճակն առավել քան պայթjունավտանգ է հնարավոր մեծածավալ ռազմական էսկալացիայի և ՀՀ իշխանությունը զավթած հայատյաց, ապազգային և թրքամետ իշխանության քայլերի պատճառով։

Հայտարարությամբ՝ կոչ ենք անում բոլոր ազգային ուժերին, կառույցներին և անհատներին, Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությամբ համախմբվել և ստեղծել միասնական ազգային ճակատ, ուղենիշ ունենալով լայնածավալ պատերազմի կանխումը, հանուն խաղաղության, փրկության, մեր ազգային ուժի մեկտեղումն ու ազգային աննահանջ պայքարը։

Հանուն մեր լինելիության, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության, հանուն անվտանգ ու խաղաղ ապագայի։
Հապաղելն ու անտարբերությունը հավասար է կործանման։

Please enter a valid URL