Starnews-ը տեղեկացրել է, որ երգչուհի Անահիտ Սիմոնյանը որդու հետ մեկնել է Մայամի հանգստի: Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում որում պատկերված է որդու՝ Արմանի հետ:
Բացի այդ նա ամեն սթորիով ցույց է տալիս, թե որքան շքեղ են անցկացնում հանգիստն ու վայելում այն:
Այս անգամ Անահիտը հրապարակել է որդու լուսանկարն ու դրա վրա գրել.
«Ձեր մամային փեսա պետք չէ՞»:
Այստեղից հետևություն ենք անում, որ տվյալ հարցքը միգուցե տվել են Արմանին`ճամփորդության ընթացքում:
Կամ էլ հարց է առաջանում` արդյո՞ք Անահիտը կրկին ամուսնանալու ցանկություն ունի:
Հավելենք, որ երգչուհին օրեր առաջ որդու հետ գնացել էր կենդանաբանական այգի, որտեղից տեսանյութեր էր հրապարակել:Մի տեսանյութում նա ցույց էր տվել հսկայական չափեր ունեցող ռնգեղջյուրներին, ու նրանց նմանեցրել իրեն ատողներին:
Հումորային տեսանյութերը շարունակական էին, սակայն ինչպես հայտնի ասացվածքում է ասվում`հումորի կեսը լուրջ է: