Search
Close this search box.

Ալիևը կրկին սպառնում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ  իր երկրի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը բացակայում է, քանի որ ինքն ավելի ուշ է կոնկրետ այդ տերմինով բնորոշել տրանսպորտային կապ ապահովող նախագիծը, որը, նրա խոսքով, «պետք է իրագործվի»։

«Այո, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառերը չկան, քանի որ «Զանգեզուրի միջանցք» տերմինը ես աշխարհաքաղաքական լեքսիկոն եմ ներմուծել դրանից հետո, բայց այնտեղ հստակ գրված է, որ տրանսպորտային կապ պետք է հաստատվի Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, և Հայաստանը պետք է ապահովի այդ կապը։

Հայաստանը փորձում է խուսափել դրանից, փաստացի, երկու տարուց ավելի է՝ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Մեզ համար դա ռազմավարական նշանակության նախագիծ է, և ոչ միայն մեզ համար»,- ասել է Ալիևը։

Please enter a valid URL