Search
Close this search box.

Կրեմլի արձագանքը՝ ԼՂ-ում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու գաղափարին

ԼՂ-ում ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելության տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության երկու կողմերի համաձայնության դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ կապված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի կորպուսով փոխարինելու հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Աշխատանքային, տարբեր մակարդակներով մշտապես շփումներ են ընթանում։ Անշուշտ, այս թեման բազմիցս եղել է օրակարգում։ Սակայն հասկանալի է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»,-ասել է Պեսկովը։

Հունվարի 10-ին կայացած ասուլիսում Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի լրանալուց հետո Հայաստանը կարող է տարածաշրջան միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու հարցով դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին։

Please enter a valid URL