Search
Close this search box.

ՀԱՊԿ քարտուղարությունը՝ Փաշինյանի՝ զորավարժությունների չեղարկման մասին

«ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։

Զորավարժությունների Հայաստանում անցկացման անհրաժեշտությունը նախապես հաստատվել է Երևանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ կազմակերպությունը ըմբռնումով է մոտենում Հայաստանում տիրող իրավիճակին, որը կարող է թույլ չտալ այս միջոցառման անցկացումը 2023 թվականին։

ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ զորավարժությունների չեղարկման պատճառով կոալիցիոն անվտանգությունը չի տուժի։

Please enter a valid URL